Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
********************************
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
**********************************
ՀՈ՜Յ, ՆԱԶԱՆ
Հո՜յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ,
Հո՜յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ:
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար,
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հո՜յ, Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունակ ես,
Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ:
Գլխիս վրով պտիտ տուր,
Հո՜յ, Նազան իմ, Նազան իմ,
Նախշուն թև թիթեռնիկ ես,
Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ:
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար,
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար: