Այսօր կրթահամալիրի դասավանդողներ Յուրա Գանջալյանի, Ռիմա Երեմյանի գլխավորությամբ` մի խումբ սեբաստացիներով մասնակցեցինք Հնդկաստանի անկախության տոնին նվիրված հնդկական դրոշի բարձրացման պաշտոնական արարողությանը:
Հնդկական դրոշի հորիզոնական դասավորված գույներն են` զաֆրան, որ խորհրդանշում է արիություն և զոհաբերություն, սպիտակ՝ ճշմարտություն և խաղաղություն, կանաչ՝ հավատք, բերրիություն և քաջություն: Շարժվող անիվի խորհրդանիշը, որ տեղադրված էր սպիտակ գույնի վրա, Հնդկաստանի անկախացումից հետո փոխարինվեց կյանքի անիվով:
Օրը հատկանշական էր նաև նրանով, որ բացման արարողությունը կատարեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան` Կիշան Դան Դեվալը: Իր շնորհավորական, ծանոթության խոսքով ողջունեց բոլոր ներկաներին և ևս մեկ անգամ փաստեց մեր մշակույթների ընդհանրությունների և հետագա հնաավոր բոլոր համագործակցությունների մասին: