Փառատոնային, ծիսական, անձրևաբեր, երգեցիկ, ուրախ… Մեր երեք օրերի մասին կարելի է պատմել անգամ նշելով այս հինգ տիպիկ հատկանիշները… Բայց ճամբարի մասին առանձակի հուզումով եմ գրում, որովհետև ճամբարականների կազմում էր նաև եղբայրս:
Ուզում եմ պատումը գրել` նշելով Լևոնի նշած հետաքրքիր ու ոգևորող պահերը: Տանն արդեն տպավորություններով կիսվում է մայրիկի հետ: Նախ նշեց, որ զարմացած է, որ դասավանդողները այդչափ ուրախ էին և կարողանում էին անվերջ երգել: