Հովիկի և Դալարի ծիսական հարսանիքը Աշտարակում

Այսօր` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Պերճ Պռոշյանի տունթանգարանի, Գրականության և արվեստի թանգարանի համատեղ ջանքերով Աշտարակում իրականացվեց Հովիկի և Դալարի իսկականծիսական հարսանիքը: Կեսօրին թանգարան էին այցելել կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի ճամբարականների խումբը, ովքեր իրենց հարսանեկան պարերգերի շարքով կատարեցին հարսանյաց ծեսի բացումը: Հարսանքավորների և հյուրերի գալուց հետո, մի քանի բառով կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և թանգաանի աշխատակցուհի Անի Տոնոյանը ներկայացրին օրվա ծիսակարգը և ըստ դրա էլ տեղի ունեցան Կենաց ծառի գովերքի, հարսի զուգման արարողությունիը, Փեսայի սափրման, զուգման արարողությունը, որից հետո Պռոշյանի տուն-թանգարանի բակում ծիսականհարսանեկան տոնախմբություն էր: Գործողությունների կենտրոնում «Ակներ» ազգագրական երգ ու պարի համույթն էր, կրթահամալիրի քոլեջում` Մերի Խանջյանի գլխավորությմբ կարված ազգային հանդերձանքով:

Լուսանկարը և ֆոտոպատումը`Նունե Խաչիկօղլյանի

Իրենց ոգևորությունը «Կրկնակի տոն» պատումով ներկայացնում են նաև «Ակներ» խմբի անդամները:

Ուղիղ միացում` Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից

Ուղիղ միացումը` Գրականության և արվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջից

One comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s