Մայիսի 29-ից հունիսի 2-ը` «Համբարձման ծեսը Փարիզում» նախագծով հինգերորդ օրն է Փարիզի արվարձաններից , Վիլլերս Սյուղ Ֆեղ ավանում ենք: Արդեն Փարիզ վերադարձի պահն է մոտենում: Բոլորը ճամպրուկները դասավորելու գործով են, իսկ ես որոշեցի տպավորություններիս մասին կիսվել այստեղից` «Կանաչ փայլ» հանգստյան գոտուց:
Ճամբարային օրերն անցնում էին հագեցած և հետաքրքիր գրաֆիկով: Օրվա առաջին մասում ուսումնական պարապմունքներն էին` նկարչություն, երգ, պար, թատրոն: Սկսում էինք օրը ընդհանուր պարապմունքով` ինչպես մասնակիցներն ասում էին «հավաքական պահով», որից հետո ավագ տարիքի ճամբարականների խումբն առաջինը պարի այնուհետև նկարչության ուսումնական պարապմունքներ էր անում:
Լուսանկարն իմ ձեռքի աշխատանքն է: Իմ նկարչական կարողությունների սահմանում` օրվա խորագրի համաձայն, փորձել եմ պատկերել Փարիզը: