Մայիսյան ամենամյա հավաքի մանկավարժական չորեքշաբթին ծիսական-հարսանեկան քննարկումներով ու եռուզեռով էր լի: Արդեն մեկնարկել են հունիսի 7-ին կրթահամալիրում և հունիսի 8-ին «Արատեսի դպրական կենտրոնում» կրթահամալիրի դասավանդողներ Սմբատ Պետրոսյանի և Սիդոնյա Վիրաբյանի հարսանեկան արարողության նախապատրաստական աշխատանքները:
Քննարկումների արդյունքում շուտով կհրապարահվեն հարսանեկան-ծիսական նախագծերը, արդեն ամբողջական ծրագրերով և վերջնական տեսքի բերված:
Լուսանկարը` Մարիամ Մնացականյանի