Մայիսի 8-ի գիշերը` մայիսի 9-ի լուսադեմին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից երթուղայինը ընթացք ստացավ դեպի Համշեն: Երկու օր առաջ անցած Ախալքալաք- Նինոցմինդա ճանապարհը լուսադեմին ինձ ուրախացրեց` արդեն տեսանելի, ճանապարհային բարեկարգվող փոփոխություններով: Անցակետերը բարեհաջող անցնլով` մեր առաջ բացվեց խորը ձմռանից նոր-նոր արթնացող, կարմրավազ ու ջրառատ Տայքի լեռնաշխարհը:
Առաջին կանգառը Արդահանի ամրոցի մոտ էր:
Հաջորդ կանգառը Խախուվանքում էր: Վանքը կառուցվել է 9-րդ դարում` համանուն գյուղում , որն այժմ դարձել է մզկիթ: Նախկինում անունն եղել է Մարիամ Աստվածածնի վանք: Եկեղեցու մոտ Դավիթ Բագրատունին կառուցել է մի շարք կից կառույցներ և այն վանական համալիրի է վերածվել:
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին եղել է նաև առաջին քաղկեդոնական եկեղեցին: Այնտեղ սկսվել են օատարագները մատուցվել վրացերեն լեզվով, բայց քնաի, որ գյուղում բնակչության մեծամասնությունը հայեր են եղել, վացի հոգևորականները հեռացել են ու ծեսերն անցկացվել են կրկին հայերենով: Իսկ այսօր, այն մզկիթ է և գոծում է միայն նամազների ժամին: Այնուամենայնիվ մենք մեր աղոթքն ուղղեցինք առ Աստված և շրունակեցինք մեր ճանապարհը:
Ճանապրհը մեզ տարավ Օշք գյուղ: Այնտեղի հայկական վանքը, 1985թ.-ից թուրքական պատմամշակութային ժառանգության մեջ գրանցված է, կրկին, որպես քաղկեդոնական վանք ու այսօր վերաներոգման աշխատանքների արդյունքում փակ էր: Մինչ վանք հասնելը գյուղի տներից մեկի շեմքին նկատեցի, որ երկու կին ու երեխա են նստած ու ինչ-որ գործ են անում: Վանքի մասին մեր ուղեկցողի տված տեղեկատվությունը լսելուց անմիջապես հետո` խմբի ղեկավար Ելենա Սարգսյանից թույլտվություն խնդրեցի արագ մի քանի տուն այն կողմ գնալ ու շուտ վերադառնալ: Րոպեներ անց բոլոր ինձ հուզող հարցերի պատասխանը տրված էր:
Մշակույթը դարձավ միավոող լեզու և միասին պատրաստեցին տոլմա, որն ավանդական էինք համարում երկու կողմերս էլ:
Օշք գյուղից հետո մեր ճանապարհի երկայնքով Թորթոմի գետը ուղեկցեց դեպի Թորթոմի լիճ և էլի դառնալով գետ ուղեկցեց մեզ Թորթոմի ջրվեժ: Ջրվեժը առատացել է, երբ երկրաշարժի հետևանքով գետն իր հունը փոխել է: Այն ուներ 48 մետր բարձրություն:
Օրվա ավարտը տրվեց Հոփա գյուղում արևամուտը դիմավորելով: