Երկրորդ օրն է Ջավախքում ենք:Օրվա սկիզբը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում անցկացվող ժամերգությունով սկսեցինք: Այնուհետև մեր պարերգով մասնակցեցինք եկեղեցու բակում գտնվող` ներառական կրթությամբ սովորողների ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսին:
Ցուցահանդեսից հետո` եկեղեցու Առաջնորդարանում մեզ հյուրընկալեց Ջավախահայության հոգևոր առաջնորդ Վարդապետ Մաղաքիա Ամիրյանը: Հանդիպումը շատ հետաքրքիր ընթացք ունեցավ. զրուցեցինք պատմությունից, երգեցինք, Տեր Հայրը սովորողներին ուղղեց ապագայի համար իր կոչն ու խորհուրդները:
Ուղիղ միացումը Ջվախքի հայոց հոգևոր առաջնորդ` Մաղաքիա Վարդապետի ֆեյսբուքյան էջից:
Լուսանկարում` Ախալքալակի բերդն է: Այնտեղից էլ ճանապարհ ընկանք դեպի աշուղ Ջիվանու ծննդավայրը` գյուղ Կարզախ:
Տուն-թանգարանում կատարեցինք շրջայց: Սովորողներն ամենից շատ տպավորված էին Ջիվանու տան օդան տեսնելուց և թոնիրը վառելու արարողությունից:
Թանգարանում շրջայցից հետո դուրս եկանք Կարզախ գյուղն ու գյուղի կենցաղը բացահայտելու: Սուրբ Կարապետ եկեղեցում աղոթքով էլ ամփոփեցինք Ջավախքի մեր երկրորդ օրը: