Այսօր ճանապարհները մեզ բերեցին Ջավախք: Սեբաստացիների երկու տասնյակից կազմված խումբը, կրթահամալիրի բարեկամ, պարուսույց` Նասլետ Քեհյանի հրավերով, եկել էր մասնակից լինելու Պարի միջազգային օրվան նվիրված, Ախալքալաքում կազմակերպված` «Մշակութային կամուրջներ» փառատոնին:
Փառատոնին մասնակցում էին Ջավախքի գյուղերից, Թբիլիսիից, Գյումրիից պարային մի շարք խմբեր: Երևանից էլ պարային ողջույնն էինք տարել սեբաստացիներս: Խմբերը ներկայացնում էին հայկական տարբեր տարածաշրջանների պարեր: Փառատոնի ավարտական ելույթը փոքր ինչ տարբերվեց: Սեբաստացիներով կազմակերպեցինք Բուլանուխի շրջանի պարի միասնական ուսուցում և բեմում միասնական պարեցին յոթ-ութ տասնյակ պարողներ` մասնակից բոլոր պարախմբերից:
Պարուսուցման տեսանյութը կրթահամալիրի սովորող` Միլենա Ոսկանյանի
Ուղիղ միացումը կրթահամալիրի դասավանդող` Արման Երանոսյանի
Փառատոնի ավարտից հետո գնացինք Վարձիա: Օրվա մասին` լուսանկարներով:
Լուսանկարները` Աննա Երիցյանի