Ստամբուլի Բոմենթի Մխիթարյան վարժարանի` ապրիլի 17-ի պարերգի ուսուցման պարապմունքի ծրագիր

Նախագիծ` Ստամբուլի Բոմենթի Մխիթարյան վարժարանի այց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Ապրիլի 16-ից 22

Ենթանախագիծ` Զատկական պարերգերի ուսուցում

Անցկացման օրը` Ապրիլի 17

Անցկացման վայրը` Երաժշտության կենտրոն` 1-1 սրահ

Ծագրում`

  • «Զատիկի» ծեսի կրթահամալիրյան- Հայաստանյան տարբերակի ներկայացում
  • «Զատիկի» ծեսի Ստամբուլյան համայնքի սովորությունների նեկայացում
  • «Զատկական» պարերգերի ուսուցում

Զատկական պարերգեր

«Կարկաչա»

Կարկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա:

Կարմիր կովեն կաթ կուզեմ,

Կարմիր կովեն եղ կուզեմ,

Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,

Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:

Կարկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա:

Կարմիր հավկիթ դուրս բերեք,

Թուխ հավի հավկիթ բերեք,

Ով որ կտա՝ թող շեն մնա,

Ով որ չտա՝ չոր չորանա:

Կարկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա:

Ով որ չտա իմ հավկիթներ՝

Մուկն ու կատուն իրենց թթուն,

Ով որ ընձի հավկիթ կտա,

Աստված նրան հազար թող տա:

Կարկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա…

«Զարկ բոլոճիկ»

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

 

Ճաշիկ, դու պաղի,

Սարակ դու քաղի:

 

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

 

Զատկե զատիկ է,

Նավակատիկ է:

 

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

 

Զատկե զատիկ է,

Չամչե հատիկ է:

 

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

 

Զատկի ձուն ներկի,

Դրկիցին տվի:

 

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

«Զնգլիկ»

Զնկլիկ, օրոճ եմ շարե,

Զնկլիկ, գոտիս եմ կարե,

Զնկլիկ, պատը ծագեցին,

Զնկլիկ, հարսին հանեցին:

 

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

 

Հարսին հանին քողերով,

Զնկլիկ, կարմիր սոլերով,

Զնկլիկ, նախշուն թաթերով,

Զնկլիկ, դեղին մոմերով:

 

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

 

Հավարն հասավ վերին թաղ,

Հարսնառն էկավ փախեփախ,

Հարսին առան ու տարան,

Տարան հարի Ապարան:

 

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

Պարապմունքի անցկացման պատասխանատու` երաժշտության դասավանդող Աննա Երիցյան (Ավագ և Միջին դպրոցներ)

Լուսաբանման պատասխանատու` «Ակներ» համույթ

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s