Հնդկաստանի դեսպանի` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր այցելության ծրագրի
Բովանդակությունը`
• Դեսպանի զրույց աշակերտների հետ Գանդիի փիլիսոփայության և գործունեության մասին:
• Նախապես հայտարարված և «Եղիր այն փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել աշխարհում» խորագիրը կրող շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրում:
• Նախապես հայտարարված «Ոգեշնչված Գանդիով» խորագիրը կրող նկարչական մրցույթի հաղթողների պարգևատրում:
• Գանդիին նվիրված ֆիլմի դիտում:
• Մշակութային ծրագիր (հնդկական և հայկական պարեր):
Անցկացման օրը` Փետրվարի 22
Անցկացման վայրը` Մայր դպրոց
Անցկացման ժամը` 13:30
Մասնակիցներ` Միջին և Ավագ դպրոցների նախագծային խմբեր, դասավանդողներ
Համակարգումը` «Հայ–հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության անդամ, Կրթահամալիրի պարերգի դասավանդող`Աննա Երիցյան, «Հայ–հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար` Լուսինե Թորոյան
Նպատակը` Հայ–հնդկական մշակութային կապերի ստեղծում
Լուսաբանման պատասխանատու` Անի Սարգսյան և ընկերներ