«Ձմեռային ազգագրական փառատոնի» առաջին` համագործակցային շաբաթվա ամփոփում

«Ձմեռային ազգագրական փառատոնի» առաջին շաբաթը անցավ շատ հագեցած:

Ամեն առավոտ տոնական ծրագրով` կես ժամանոց ընդհանուր պարապմունքներով, անցկացրել ենք մեր ճամբարային առօրյան:

Հունվարի 9-ին` «Ձմեռային ազգագրական ճամբարի» շրջանակներում հյուրընկալեցինք ազգագրագետներ` Գայանե Շագոյանին ու Լուսինե Խառատյնին: Հանդիպումը՝ «Ավանդական և ժամանակակից ծիսակարգ» ծրագրով էր: Քննարկումների արդյունքում ձեռք բերեցինք՝  երկուշաբաթյա վերապատրաստման դասընթացների պայմանավորվածություն` հունվարի 14-ից հունվարի 24-ը:

Հավաքի ժամանակ ` Գայանե Շագոյանը, մեր խնդրանքով, անդրադարձ կատարեց նաև հունվարի 26-ին կայանալիք` Աստղիկ Բլեյանի «Մկրրտության ծես» նախագծի շրջանակներում ծիսական արարողության մանրամասներին վերաբերող մեզ հետաքրքրող հարցերին:

Տեսանյութը` հունվարի 9-ի սեմինար- պարապմունքից

Հունվարի 9-ին և 10-ին Մայր դպրոցում հյուրընկալել ենք Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներին: «Ձմեռային ազգագրական փառատոնի» շրջանակներում կրթական փոպանակման նախագծերով անցկացրել ենք երգի ու պարի ուսումնական պարապմունքներ (Համակարգումը՝ Սոնա Փափազյան, Աննա Երիցյան):

Տեսանյութը՝ Սոնա Փափազյանի

Հունվարի 9-ից մեկնարկել է նաև «Աստղափայլ օրորներ» նախագծի օրորոցային երգերի ձայնագրման աշխատանքները: Երաժշտության դասավանդողները՝ Կարեն Խաչատրյանի օգնությամբ,  հասցրել են ձայնագրել Բութանիայի և Արցախի օրորոցային երգեր:

Առաջին շաբաթվա վերջին օրն էլ մեկնարկեց Սուրբ Երրորդություն եկեղեցում` «Ուսումնական ժամերգություն» նախագծով (նախագծի հեղինակ` Հասմիկ Մաթևոսյան): Միջին դպրոցից Տաթև Աբրահամյանի ճամբարային ջոկատն էր այս անգամ մասնակցում (Երաժշտության դասավանդող՝ Աննա Երիցյան):

Որից հետո կրթահամալիրի` Մայր դպրոցում 24 News TV-ից հյուրերին ընդունեցինք ազգային երգ ու պարով:

Օրվա ավարտին` «Ամանորն աշխարհում»  խորագրով մեդիաուրբաթ տոնախմբությունն էր, որով ամփոփեցինք Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին նախատեսված երաժշտական ծրագրերը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s