«Ձմեռային ազգագրական փառատոնի» առաջին շաբաթը անցավ շատ հագեցած:
Ամեն առավոտ տոնական ծրագրով` կես ժամանոց ընդհանուր պարապմունքներով, անցկացրել ենք մեր ճամբարային առօրյան:
Հունվարի 9-ին` «Ձմեռային ազգագրական ճամբարի» շրջանակներում հյուրընկալեցինք ազգագրագետներ` Գայանե Շագոյանին ու Լուսինե Խառատյնին: Հանդիպումը՝ «Ավանդական և ժամանակակից ծիսակարգ» ծրագրով էր: Քննարկումների արդյունքում ձեռք բերեցինք՝ երկուշաբաթյա վերապատրաստման դասընթացների պայմանավորվածություն` հունվարի 14-ից հունվարի 24-ը:
Հավաքի ժամանակ ` Գայանե Շագոյանը, մեր խնդրանքով, անդրադարձ կատարեց նաև հունվարի 26-ին կայանալիք` Աստղիկ Բլեյանի «Մկրրտության ծես» նախագծի շրջանակներում ծիսական արարողության մանրամասներին վերաբերող մեզ հետաքրքրող հարցերին:
Տեսանյութը` հունվարի 9-ի սեմինար- պարապմունքից
Հունվարի 9-ին և 10-ին Մայր դպրոցում հյուրընկալել ենք Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներին: «Ձմեռային ազգագրական փառատոնի» շրջանակներում կրթական փոպանակման նախագծերով անցկացրել ենք երգի ու պարի ուսումնական պարապմունքներ (Համակարգումը՝ Սոնա Փափազյան, Աննա Երիցյան):
Տեսանյութը՝ Սոնա Փափազյանի
Հունվարի 9-ից մեկնարկել է նաև «Աստղափայլ օրորներ» նախագծի օրորոցային երգերի ձայնագրման աշխատանքները: Երաժշտության դասավանդողները՝ Կարեն Խաչատրյանի օգնությամբ, հասցրել են ձայնագրել Բութանիայի և Արցախի օրորոցային երգեր:
Առաջին շաբաթվա վերջին օրն էլ մեկնարկեց Սուրբ Երրորդություն եկեղեցում` «Ուսումնական ժամերգություն» նախագծով (նախագծի հեղինակ` Հասմիկ Մաթևոսյան): Միջին դպրոցից Տաթև Աբրահամյանի ճամբարային ջոկատն էր այս անգամ մասնակցում (Երաժշտության դասավանդող՝ Աննա Երիցյան):
Որից հետո կրթահամալիրի` Մայր դպրոցում 24 News TV-ից հյուրերին ընդունեցինք ազգային երգ ու պարով:
Օրվա ավարտին` «Ամանորն աշխարհում» խորագրով մեդիաուրբաթ տոնախմբությունն էր, որով ամփոփեցինք Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին նախատեսված երաժշտական ծրագրերը:
[…] ազգագրքկան փառատոնի» առաջին շաբաթը մեկնարկեց կրթհամալիրի դպրոցների միջև հմագործակցային […]
LikeLike
[…] ազգագրքկան փառատոնի» առաջին շաբաթը մեկնարկեց կրթհամալիրի դպրոցների միջև […]
LikeLike