Նոյեմբերի 16-ի առավոտյան` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցը հյուրընկալեց Տավուշի մարզի սահմանամերձ` Վերին Կարմիր աղբյուր գյուղի 10, 11 և 12-րդ դասարանի սովորողներին: Նրանց ուղեկցում էին դպրոցի տնօրեն Անահիտ Ջուլհակյանը և դասավանդող` Սարգիս Բուդուրյանը:
Կրթահամալիրում կատարեցինք շրջայց, սովորողներն ըստ նախասիրությունների մասնակցեցին մաթեմատիկայի, կենսաբանության, երգի, թենիսի, անգլերենի, ֆիզիկայի դասաժամերին:
Երկարատև կանգառներից մեկը կրթահամալիրի նետաձգության սրահն էր: Բոլորը մեծ հետաքրքրությամբ լսում էին Գևորգ Հազարումյանի մասնագիտական գիտելիքների ներկայացումն ու ոգևորությամբ սպասում կրակելու իրենց հերթին: