Նոյեմբերի երկուսին ճանապարհ ընկանք Տավուշ: Ամենասպասված ճամփորդություններից էր ինձ համար. գնում եմ իմ հայրենիք: Միշտ երազել եմ ինչ-որ հարցում օգտակար լինել իմ գյուղի մարդկանց և կրթական ոլորտն էլ, կարծում եմ ամենակարևորներից է:
Սևանա լճի ափին մեր առաջին կանգառից հետո` Հերմինե Անտոնյանենց հյուրընկալ տունը մեր առաջ բացեց իր դռները:
Իջևնյան օդը շնչելուց հետո սկսվեցին ոլորապտույտ ճանապարհները` Այգեհովիտ, Պառավաքար, Վարագավան, Ծաղկավան, Տավուշ (Թովուզ) և երրորդ կանգաեը` քաղաք Բերդ:
Փոքր ինչ մառախլապատ էր, բայցևայնպես, բարձրացանք «Սորան», որտեղից երևում է Բերդ քաղաքը, Ցլիկ Ամրամի բերդի պարիսպների հիմնաքարերն ու մոտակա երեք գյուղերը: Այդ երեք գյուղերից մեկի` Վերին կարմիր աղբյուրի դպրոցում էլ մեր հաջորդ կանգառն էր:
Դպրոցի սովորողներին ներկայացրինք մեր կրթական փոխանակումների ծրագրերը, միասին երգեցինք, պարեցինք ու հրավիրեցինք կրթահամալիր: Տնօրեն` Ջուլհակյան Անահիտւ և դասավանդող Սարգիս Բուդուրյանի կողմից անմիջապես եղավ դրական պատասխան և առաջիկայում հյուրընկալելու ենք նրանց կրթահամալիրում:
Օրվա վերջին կանգառը Նորաշեն գյուղում էր: Երեկոյան` տաք վառարանի շուրջ նստած ուրախ երգերով ու լոտո խաղալով էլ ամփոփեցինք մեր առաջին օրը:
[…] կամուրջներ՝ ներկայացնում է Աննա Երիցյանը՝-Դեպի Տավուշ-Ուսումնական աշունը Տավուշում-Ֆոտոպատում՝ տավուշցիները […]
LikeLike
[…] ներկայացնում է Աննա Երիցյանը՝ -Դեպի Տավուշ -Ուսումնական աշունը Տավուշում -Ուսումնական աշունը Տավուշում. ամփոփում է Վարդան […]
LikeLike
[…] կամուրջներ՝ ներկայացնում է Աննա Երիցյանը՝-Դեպի Տավուշ-Ուսումնական աշունը Տավուշում-Ուսումնական աշունը Տավուշում. ամփոփում է Վարդան […]
LikeLike