Հոկտեմբերի 31-ին Կրթահամալիրի Մարմարյա սրահում անցկացրեցինք «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի երաժշտության պարապմունքը: Քանի, որ մասնակիցները հրավիրված են հաջորդ շաբաթ կայանալիք «Հարիսայի ծեսին» և այդ շաբաթը «Սեբաստացու օրերն» են հայտարարված կրթահամալիրում՝ ուսումնական պարապմունքի ծրագրով փորձեցինք մեկ ժամվա ընթացքում նախապատրաստվել միասնական կատարումներին:
Շատ ուրախ և ընկերական մթնոլորտում անցավներ պարապմունքը: Պարեցինք «Կարնո քոչարի», երգեցինք հացի և գինու արարման և հոգևոր երգեր:
Պարապմունքի մասին մանրամասները` տեսանյութում: