Երգ

Երաժշտությունը կարող է արտահայտել մարդկային ամենավեհ զգացումներն ու ամենանուրբ ապրումները։  Երգը երաժշտության ամենատարածված ձևն է։  Այն միավորումն է երաժշտության ու բանաստեղծական խոսքի։ Երգն  ուղեկցում է մեզ ամենուր և ողջ կյանքի ընթացքում սկսած մայրիկների քաղցր ձայնից, հետո մեր կողմից երգվող մանկական զվարթ երգերով,  ռադիոյով, հեռուստացույցով, համերգների ժամանակ, տանը, դրսում, կարճ ասած` երգերը շրջապատում են մեզ։ Երգը փոքրածավալ ստեղծագործություն է։ Այն բնորոշվում է ցայտուն մեղեդայնությամբ, արտահայտչամիջոցների պարզությամբ, կառուցվածքային հստակությամբ. հիմնականում տուն, կրկներգ կամ առանց կրկներգի։ Երգերը ստորաբաժանվում են ազգագրական, ժողովրդական, գուսանական, աշուղական, կոմպոզիտորական։ Նրանք տարաբնույթ են` օրորոցային, կենցաղային, աշխատանքային, սգո, քնարական, հոգևոր,  ձոներգային, հայրենասիրական և այլն։ Երգորը կատարվում են միաձայն, բազմաձայն, խմբով, նվագակցությամբ և առանց նվագակցության։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s