Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 27 ամյակն է։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի 16 սովորողների, պարի դասավանդող Հայարփի Անանյանի և անգլերենի դասավանդող` կենսուրախ Շուշանի հետ օրն անցկացնում ենք Մեծամորի թանգարանում։
Թանգարանի ներսում տպավորիչ պատմություններ լսելուց հետո տեղափոխվեցինք պեղավայր։
Եվրոպական մի քանի երկրների և մեր հանրապետության լավագույն հնագետներ, պատմաբաններ, մշակութաբաններ և մարդաբաններ պեղումներ են անցկացնում Մեծամորի թանգարանի հարակից տարածքում, որը նախկինում եղել է պալատի միջնաբերդ։
Հնագիտական պեղումների աշխատանքներին մասնակցում են նաև մեր սովորողները և մեծ հետաքրքրությամբ լսում մասնագետների դիտարկումներն ու վերլուծությունները։