Նախագիծ. «Երևան-Ստամբուլ»
Ենթանախագիծ. «Երևան-Ստամբուլ» նախագծի երաժշտության կրթական փոխանակումներ
Նպատակ.
- Ազգային մշակույթի յուրացում
- Ազգային պարերգերի, ծեսերի, ծիսական երգերի տարածում` Ստամբուլի Հայ համայնքում
Խնդիրներ
- Պարերգերի, ծեսերի, ծիսական խաղերի, երգերի ուսումնասիրություն
- Սովորողների տարիքային խմբին համապատասխան պարերգերի, ծիսական երգերի ընտրություն
- Պարապմունքների ընթացքում` ուսուցանում, կատարում
Մասնակիցներ
Ստամբուլի «Տատյան» վարժարանի սովորողներ, ուսուցիչներ, նախագծային խումբ, ընդունող խմբի դասավանդողներ
Աշխատանքի կազմակերպման ձևը
Խմբային
Ժամկետ
Սեպտեմբերի 3-ից 7
Ընթացք
- Ազգային ծեսերի, պարերգերի, ծիսական խաղերի, երգերի ուսումնասիրություն, ընտրություն, ուսուցանում, կատարում
- Պարապմունքների ընթացքի, երգերի, պարերգերի, խաղերի տեսագրություն, տեսադասերի պատրաստում` նախագծային խմբի կողմից
Արդյունք
- Մասնակիցները կիմանան ազգային ծեսերի, ծիսական սովորույթների,ծիսական երգեր, պարերգեր
- Կկարողանա կատարել և տարածել ազգային ծեսերը, երգն ու պարը
- Գտնվելով հայրենիքից դուրս` մոտ կկանգնի ազգային մշակույթի արմատներին, կլինի այն կրող և փոխանցող