«Ապագայի ճամբար» . Հաշվետվություն

Օգոստոսի 21-ից 27-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի   Ավագ դպրոցի   քսանհինգ սովորողների հետ մասնակցեցինք Վրաստանի Անակլիա ծովափնյա  քաղաքում անցկացվող «Ապագայի» ճամբարին։
Տասներեք օրիորդներից ու տասներկու պատանիներից կազմված մեր թիմը ճամբարային վեց օրերի ընթացքում կրում էր նարնջագույն շապիկներ։ Խմբի համար ընտրել էին «Կիլիկիա» անունը։

39685858_1097841820390842_3928017286073417728_n.jpg

Ճամբարի առօրյան շատ հագեցած էր. առավոտյան մարզումներ,  լող,  ինտելեկտուալ խաղեր, ռազմամարզական խաղեր, սեմինարներ, երաժշտական, պարային և թատերական ներկայացումներ, սպարտային մրցույթներ, տեխնոլոգիական աշխատանքներ, միջավայրի խնամք և տոնախմբություններ։ Եղանակային պայմանները ճամբարականների կողմից էին. միայն մեկ օր էր ամպամած։

Մրցույթային օրերի ընթացքում «Ֆորդ բոյարդ» խաղում զբաղեցրեցինք առաջին հորզոնականը, շախմատի մրցույթին Դավիթ Ստեփանյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, ռազմամարզական խաղերի և ֆուտբոլի ճամանակ երկրորդն էինք։

Ճամբարի նախավերջին օրը բոլոր խմբերը ներկայացրին վրացական ազգային երգեր ու պարեր իրենց կողմից կարված զգեստներով։ Հետաքրքրական էր, որ մեր խմբի պարի բեմադրության գործում բացի վրացուհի Տակո Զիրաքաշվիլիից օգնեց նաև փրկարարներից մեկը` Տարիել Մուշկուդիանին։ Նա մինչև ելույթի վերջին պահը սովորողների կողքին մնաց։ Օրերի ընթացքում արդեն մասնակիցները ձեռք էին բերել միմյանց նկատմամբ նվիրում և մտերմություն ։

Մեր սովորողները հասցրեցին սիրվել նաև վրացական դպրոցների սովորողներին ուղեկցող անվտանգության աշխատակիցների կողմից, ովքեր ընդգծում էին մեր սովորողների` օտար լեզուներին տիրապետելու հմտություններն ու ճամբարականների հանդեպ հոգատարությունը, հարգալից վերաբերմունքն և մյուս թիմերի հետ արագ ստեղծվող ընկերական կապերը։ Ազատ ժամերին, հաճախ, նրանց ցույց էի տալիս մեր կայքում տեղադրված լուսանկարները, տեսագրությունները, ներկայացնում էի կրթահամալիրի գործունեությունը։ Աշխատակիցներից Եկատերինա Թանդարաշվիլին և Թամունա Քվադատեն ցանկություն հայտնեցին գալ Հայաստան` մասնավորապես լինել կրթահամալիրում և իրենց աչքով տեսնել այն ամենն ինչ տեսան տեսագրություններում և լուսանկարներում։
40143829_892991897573509_6285390410961387520_n

Ինչպես բոլոր ճամփորդությունները, այս ճամփորդությունն էլ ինձ համար բացահայտումներով լի էր։ Լիդիա Կամենդատյանի հոգատարությունը, Թելունց Էրիկի կազմակերպվածությունը, Միշել Ղայթանջյանի երաժշտական ճաշակը, Աստղ Կիրակոսյանի անկանխատեսելիությունը, Ռուբեն Հակոբյանի առողջ ապրելակերպի խորհրդատվությունները, Աննա Ստեփանյանի կենսուրախությունն ու Սարգիս Մարգարյանի անսահման հետաքրքրվածությունը բոլոր իրադարձություններին, Նանոր Հովհաննիսյանի պոզիտիվությունն ու Մանե Թոռունյանի զգացմունքայինությունը։ Կարճ ասած` քսանհինգ ապագա։

This slideshow requires JavaScript.

One comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s