Հայ-հնդկական կամուրջներ

Հնդկական մշակույթին ծանոթությունս եղել է, դեռևս մանկուց։Հիշում եմ, ամեն շաբաթ օր ժամը 11։00 մեր հյուրասենյակում բոլորի հայացքն ուղղվում էր դեպի հեռուստացույց։ Ես հնդկական ֆիլմերը, անկեղծ կլինեմ, ամբողջությամբ երբեք չէի կարողանում նայել, նախ նրա համար, որ շատ երկար էին, իսկ իմ համար լուրջ բարդություն էր երկար ժամանակ հեռուստացույցի առջև մնալը, և երկրորդ, հուզիչ պահերը շատ էին, արցունքներս չէի կարողանում զսպել, իսկ տանեցիների մոտ ցույց տալուց ամաչում էի։ Բայցևայնպես, ընկերանում էի քույրիկին, և միասին կերտում էինք մեր մանկության հիշարժան շաբաթ օրերը։ Տարիների ընթացքում, իմ հետաքրքրությունները փոխվեցին, բայց քույրիկը սկսեց լուրջ ուսումնասիրությունները ։ Արաբերեն մասնագիտական լեզվից զատ, սկսեց սովորել հնդկերոնը և ժամանակի ըացքում նորանոր ծանոթություններ ստեղծեց, որոնք հետագայում վերածվեցին նաև ընտանիքներով հաճելի փոխայցելությունների։10149166_239499asdasda.jpg

Արդյունքում 2011թ.  քույրս Սոնա Երիցյանը, հայ-հնդկական համագործակցություն հասարակական կազմակերպության անդամ դարձավ, մի քանի ամսից անդամագրվեցի նաև ես միջազգային կապեր հաստատելու գործում կատարելով արդեն  իմ հետաքրքրությունների շրջանակում ներդրումներ։ Այսպիսով ինձ համար բացվեց հայ- հնդկական ուղիղ կապերի իրական էջը։

13415520_1072729326106834_4163683567667297840_o

Այս 7 տարիների ընթացքում հայ-հնդկական համագործակցություն հասարակական կազմակերպության ղեկավարների հետ կազմակերպել ենք մի շարք միասնական տոնախմբություններ Սուրբ ծննդյան, Վարդավառի, Ամանորի, Հնդկական հոլիի ծես, հայ և հնդիկ նկարիչների նկարների ցուցահանդեսներ, Հնդկաստանից եկած տարբեր գործիքային կատարողների և երգիչների համերգներ, հայկական տարազների և հնդկական սարիների ցուցադրության եիեկո,   և, մինչև անգամ, Տիար Բլեյանի ականջը Մոնակոյում կանչի, հայ-հնդկական հարսանիք։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s