«Ազգագրական փառատոն». Միջին և Հարավային դպրոցների համատեղ` պարերգերով տոնախմբության նախագիծ

Նախագիծ.  «Միջին և Հարավային դպրոցների համատեղ` պարերգերով տոնախմբություն»

Ժամը` 13։00

Օրը` Հունիսի 14

Անցկացման վայրը` Կրթահամալիրի Հարավային դպրոց

Մասնակիցներ` Կրթահամալրիրի դպրոցների ճամբարականների ջոկատներ, դասավանդողներ

Նպատակ՝  Ազգային պարերգերի իմացում, տարածում

Խնդիրներ՝

  • Ազգային-ծիսական երգերի, պարերգերի և խաղերի ընտրություն
  • Ծիսական երգերի, պարերի, խաղերի ուսուցում, ներկայացում

 

Ծրագիր`

  • Ազգային պարերգ – «Գորանի» – Մենակատար Աննա Երիցյան, Նվագակցություն` «Սեբաստիո նվագախումբ»
  • Ազգային պարերգեր – «Կաքավիկ», «Էսօր ուրբաթ է» – Հարավային դպրոցի 1-ին և 2-րդ դասարանի սովորողներ
  • Բութանիայի շրջանի պարերգ – «Աս տարի» -Միջին դպրոցի սովորողներ
  • Սրինգով կատարում – «Հովվի կանչ» – Մենակատար` Կարեն Հարությունյան
  • Բարեկենդանի պարերգ – «Գացեք տեսեք» – Միջին դպրոցի սովորողներ
  • Կոմիտասյան պարերգերի շարք – Հաիավային դպրոցի 2-րդ և 3րդ դասարանի սովորողներ
  • Ազգային պարերգ – «Փափուռի» – Միջին դպրոցի սովորողներ
  • Ազգային պարերգ – «Զինչ ու զինչ» – Հարավային դպրոցի սովորողներ
  • Միասնական պարերգի ուսուցում- «Հանիկ Նինար» – Ուսուցում` Միջին և Հարավային դպրոցների սովորողներ
  • Գործիքային կատարում – «Յարխուշտա» – «Սեբաստիո» ազգային նվագարանների համույթ
  • Ազգային խաղեր – «Քարկտիկ» – Կրթահամալիրի սովորողներ

Հյուրեր` Ապարանի մշակույթի կենտրոնի «Հատիկ» ժողովրդական երգերի համույթի սաներ, Սայաթ-Նավայի անվան երաժշտական դպրոցի՝ սրնգի դասարանի սովորող Կարեն Հարությունյան

Համակարգողներ` Կրթահամալիրի Միջին  և Հարավային դպրոցներ

12 comments

  1. […] Հունիսի 14 09:00՝ Ընդհանուր պարապմունք 09:30՝-10:00՝ Արևելյան համույթի փորձը 10:00-11:00՝ Բաց ցուսասրահ, արտմիջավայրի ներկայացում Արևելքում 12:30- 13:00 ընդմիջում 13:00 Միջին և Հարավային դպրոցները ներկայացնում են […]

    Like

Leave a comment