«ՓՎԱՑՅԱԼ ՍԱՀՄԱՆՆԵՐ» ՆԱԽԱԳԻԾ. ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՕՐԵՐ

Էլի ճանապարհներին….

Լավ տրամադրությամբ և տրամադրվածությամ կիլոմետրեր ձգվող հայաստանյան, վրաստանյան և թուրքական  մայրուղիներով սեբաստացի դասավանդողներով  ու սովորողներով հասանք  Ստամբուլ` երբեմնի Կոստանդնուպոլիս։
36 ժամ ճանապարհին էինք։
Բնության գեղեցիկ տեսարաններ, մայրամուտ, լուսաբաց, տարբեր գյուղ ու քաղաքներ` իրենց զարմանազան գույներով։ Միտեսակ չեն մարել այդ գույներն իմ աչքերում: Տպավորությունները սպասվածից վառ էին:  Ցանկացած երկիր առաջին այցն ինձ համար նոր աշխարհայացքի ձևավորում է: Գուցե ընտերցողն ինձ ճիշտ չհասկանա, բայց պետք  է ասեմ, որ Թուրքիան, իրոք, շատ գրավիչ ր քաշող էր, նամանավանդ, երբ այնտեղ թողեցինք, մի քանի օրվա ընթացքում մեղ արդեն հարազատ դարձած հայրենակիցների:
Առաջինը, որպես առանձնահատկություն՝  ամեն կողմից, բնակելի շենքերի միջից վեր խոյացող,  աշտարակներով շրջապատված մզկիթներն են: Եվ արդեն Ստամբուլում գեղեցիկ անաընկալ էր հայկական եկեղեցիներ տեսնելը: Մեծ մասը գործող չէին, կամ գործում էին հատուկ արարողությւոնների ժամանակ:

20180506_215819.jpg
Բաքըրքյոյի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցի

Ամեն բան մտածված էր. ճանապարհները շատ հարմար երթևեկության համար, ծովափերը բարձր պատնեշներով ավելի անվտանգ դարձրած, ծառերի շուջը գեղեցիկ, փայտե  շրջանակներ էին, որպեսզի քամին վնաս չտա:

 

27e8a98e-3ef7-4466-a251-728f040cd267.jpg

Երկար ժամանակ է, չեմ կարողանում մտքերս կենտրոնացնել և հասկանալ, ինչն եմ ամենից շատ ուզում ասել: Դժվարանում եմ, ամեն օրը նկարագրել՝ իր գույնի մեջ: Ամենից շատ, թերևս, կասեմ, որ էլի իմ երկու մասնագիտությունների մեկտեղումն էր, որ ինձ տարերքի մեջ էր գցել: Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետում ուսանելու տարիներին մասնագիտական լեզուս եղել է Թուրքերենը և ես ճանապարհի ոչ մի ցուցանակ աշխատում էի բաց չթողնել: Շատ գյուղեր պահպանել էին իրենց հին անունները: Նոր ծանոթուոյունների ժամանակ ինջ ամենից շատ հետաքրքիր էի ինչ երգեր գիտեն, ինչ ծեսեր են պահպանվել, որ սովորութներին են հետևում Ստամբուլահայ մեր հայրենակիցները և ի ուրախություն ինձ, պետք է ասեմ,   որ քիչ բան կա, որ չի պահվում: Հմենայնդեպս մեր՝ այտեղ եղած ժամանակահատվածում «Համբարձման ծեսն» էր և իրենք էլ պատրաստվում էին նշել: Երգերը շատ քիչեն պահպանվել: Ավելի ժամանակակից հայկական երգերն էին երգում, բայց հստակ պատրաստակամուոթյւոն կար սովորելու նորը: Եվ կրթական փոխանակումները իմ մասնագիտության մասեվ կայացավ: Միասնական պարերգի ուսուցման պարապմունք ունեցանք Պոլոնեղքյոյ շրջայցի ժամանակ, որին ուրախությամբ մասնակցեցին նաև Տատյան վարժարանի սովորողների ծնողները:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s