Հանրապետության դպրոցների տեխնոլոգիայի-կերպաիվեստի և երաժշտության ուսուցիչների վերապատրաստման առաջին օր. Հաշվետվություն

Ապրիլի 11-ին եռօրյա վերապատրաստումների առաջին օրն էր: Արուճի և Թալինի դպրոցներից երաժշտության դասավանդողների հետ կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցներում շրջայցից հետո գնացինք ձայնագրման կենտրոն, որտեղ Սեբաստիո պարի ձայնագրման աշխատաքներն էին ընթանում: Հաջորդ ծանոթությունը ընթերցասրահի հետ էր։ Ընթերցասրահում ներկայացրի այն գրքերը, որոնց նյութերը հիմնականում օգտագործվում են երգեցողության ուսումնական պարապմունքների ժամանակ։ Գրականության ցանկին  և ընթերցասրահից օգտվելու կարգին ծանոէանալուց հետո անցանք կրթահամալիրի կայքի ուսումնասիրությանը։ Ամենից շատը վերապատրաստվողների մոտ հետաքրքրություն առաջացրեց  մեդիագրադարանի և ձայնադարանի բաժինները։ Երաժշտության ուսումնական կենտրոն բաժինը և բաժնի բլոգները ներկայացնելուց հետո բացեցինք վերապատրաստվողների` Անի Գաբրիելյանի և Նորա Դավթյանի      բլոգները։ Բլոգավարության հմտությունների մի մասը ներկայացնելուց հետո սկսեցինք Համբարձման ծեսի և, առհասարակ, կրթահամալրիում ուսումնական ծեսերի իրականացման մեթոդների ուսումնասիրությունները։ Արդյունքում հասցրեցինք սովորել  երկու ծիսական պարերգ`Համբարձման-անուշ-գիշեր-է    և   Վիճակի-երգ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s