Մայրության և գեղեցկության տոնին ուսումնական գեղեցիկ ծրագրով Օշականում ենք։ Վաղը առավոտյան` Օշականցիների հետ իրականացնելու ենք Սբ. Զատկի ծեսը։ 《Արի Օշական》 երիտասարդական նախաձեռնության անդամների հետ այս պահին ընթանում են վաղվա ծիսական արարողության նախապատրաստական աշխատանքները։
Արև Բալջյանը` մի խումբ Օշականցի սովորողներով, ծառերի զարդարանքներ են պատրաստում և ամրացնում։
Մարինե Մկրտչյանը` մյուս խմբին Զատկական խաղերն է սովորեցնում, Ալեքսանդր Սարգսյանը` Կարնո քոչարի։ Նունե Մովսիսյանը հետևում է նախագծի ընթացքին, ազգային պարերգերի և ծիսական նյութի մեկնաբանության և բացատրությունների բանահյուսական ճշգրտությանը։
Ես էլ ծիսական պարերգերն եմ սովորեցնում։
Հանգստի րոպեներին`առիթը բաց չեմ թողնում ու Արև Բալջյանի խմբին միանալով` փորձում ձեռագործության աշխատանոցին մասնակցել։
[…] https://annayeritsyan.wordpress.com/2018/04/07/%D5%A6%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF%D5%AB-%D5%AE%D5%A5%D5%… […]
LikeLike