Խրիմյան Հայրիկի ծննդյան օրը` տոն

Ապրիլի չորսին Խրիմյան Հայրիկի ծննդյան օրն է։ Այսօր առավոտյան ժամը 10-ից Ավագ դպրոցի սովորողների  20 հոգանոց երգող-պարողների խումբը Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցում էր։

20180404_115804.jpg

Դպրոցի բակից արդեն սկսվեց ծննդյան տոնը և շարունակվեց մի քանի ժամ դպրոցի հանդիսությունների սրահում` կրթական փոխանակումներով։

20180404_123147

《Սովորող սովորեցնեող》նախագծով կազմակերպվեց ազգային​ մի շարք պարերգերի և հոգևոր երգերի ուսուցում։  Սովորեցինք և ժամեր անց Սուրբ Աննա Եկեղեցու բակում միասնական կատարեցինք Թամզարա, Ախ լոթի Մարան, Ծառ ծաղկեցավ և Բոբիկ ջուր մի էրա պարերգերը։

20180404_160855.jpg

Հոգևոր առաջնորդի ծննդյանը նվիրված երեք հոգևոր երգով Սուրբ Աննա եկեղեցում աղոթքն առ Աստված ուղղեցին Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի դասավանդողները` Հարություն Թոփիկյանի խմբավարությամբ և վերջում բոլոր ներկաները միացան միասնական շարականների կատարմանը։

20180404_154840.jpg

 

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s