Գարնան առաջին ամսվա վերջին շաբաթը ուսումնական ճամփորդությունը ինձ կրկին տարավ մեր հարևան պետության գեղեցիկ մայրաքաղաք Թբիլիսի։
Այս անգամ կանգառը հայկական թաղամաս Հավլաբարում էր։
Ուսումնական ճամփորդությունը մեկտեղում էր իմ երկու սիրելի մասնագիտությունները` միջազգային հարաբերություններն ու ազգային պարերգերը։ Ճամփորդությունն առանձնահատուկ էր նրանով, որ առաջին անգամ էի արտագնա ճամփորդության կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների հետ։
Թեպետ կրթական փոխանակումների գրաֆիկը խիստ հագեցաց էր, բայցևայնպես, այս հինգ օրերը անցան մեկ ակնթարթի պես։
Ջերմ ընդունելություն, ուրախ տրամադրություն, նոր ծանոթություններ, հին կապերի ամրապնդում, նոր ծրագրերին` համագործակցության առաջարկներ, սպորտային խաղեր, երաժշտական և ինտելետուալ-բարեկամական մրցույթներ, փոքրիկ կրթամշակութային արշավներ, երեկոյան թափառումներ Թբիլիսիի տեսարժան վայրերում և իհարկե ազգային երգ ու պարի ուսուցում և տոնախմբություններ։
Միասնական պարերգերի ուսուցման ժամանակ սովորեցինք Կարնո քոչարի և Խամխամա պարերը։

Այցելեցինք նաև Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ և երկու տնօրենների միջև համագործակցության նոր պայմանավորվածություն հաստատվեց մեր հաջորդ այցելությունների համար:
