Մարտի 18-ին ժ. 15:30-ի սահմաններում` Արևմտյան դպրոցում դիմավորեցինք Ստեփանակերտի պարարվեստի պետական քոլեջի սովորողների և դասավանդողների 26 հոգանոց պարողների խմբին: Վերջիններս Երևան են եկել վարպետության դասերի և կրթական փոխանակումների եռօրյա ծրագրով: