«Տեառնընդառաջը» Հանրային հեռուստաընկերությունում

Հունվարի 26-ին կայացած «Իսկական-ուսումնական հարսանիքը» լայն արձագանք գտավ լրատվամիջոցների և ազգայինը գնահատող հասարակության շրջանակներում։ Օրեր առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Իրական հարսանքավորները  հրավեր  ստացան մասնակցելու Հանրային հեռուստաընկերություն՝ «Առաջին տաղավար» հեռուստահաղորդմանը: Հարսանիքի գլխավոր հերոսները՝ Խորենը և Լուսինեն և ես սիրով համաձայնվեցինք մասնակցել հաղորդմանը:

Մանրամասն ներկայացրեցինք հարսանեկան արարողության նախապատրաստական աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքը: Աշխատանքներն իսկապես շատ էին ու բազմաբովանդակ. երգի ու պարի ուսուցում, տեխնոլոգիական գործունեություն: Մեզ հետ տարել էինք նաև կրթահամալիրի սովորողների և տեխնոլոգների պատրաստած հարսանեկան տարոսիկները, տիկնիկներ, գինու կուժ, բաժակները և ցորենի հասկից պատրաստված հարսիկի փունջը:

27994715_1545129438938499_1335378267_n

Բացի մեզանից հաղորդման հյուր էին նաև  ազգային ծեսերի պահպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ կային, ինչպես նաև հակառակը՝  մարդիկ, ովքեր  այդքան էլ կողմ չէին ծիսական ավանդույթների պահպանմանը: Այսպիսով քննարկումներ, վերլուծություններ, սիրո և հարսանեկան տարբեր պատմություններ եղան, իսկ նկարահանման ավարտն արդեն Հանրայինի բակում էր՝ տոնական խարույկի շուրջ:

WhatsApp Image 2018-02-12 at 21.29.36.jpeg

Հաղորդումը եթերում կլինի փետրվարիի 13-ին երեկոյան  20-ն անց 25 րոպեին:

Կրթահամալիրի այս փորձը պետք է փոխանցվի ամենքին, սա ազգայինը պահպանելու,տարածելու, սովորեցնելու ճիշտ ձև է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s