«Ղափամայի ծես-տոնախմբություն»

Փետրվարի 10-ին կրթահամալիրի ծիսական օրացույցով նշվեց «Ղափամայի ծեսը»։ Ծիսական արարողության բացումը «Ուսուցչական երգչախմբի» շարականերով տրված էր։ Տեր Հոր օրհնությունով և կրթահամալիրի դասավանդողների, սովորողների և նրանց ընտանիքի անդամների և բոլոր ներկաների շարական-աղոթքներից հետո իսկական տոնախմբություն էր եկեղեցու բակում։

29-4
Կրթահամալիրի ընկեր` Ստեփան Տեր-Ղևոնդյանի թմբուկի զարկերի ներքո մեկ ժամ շարունակ մեկը մյուսին հաջորդեցին տոնական պարերգեր։

35-3

 

Գեղեցիկ սեղանները, տեսակ-տեսակ ղափամաներն ու դդումից պատրաստված ուտեստները, չրերն ու ավանդական կերակուրները զարդարել էին տոնական սեղանները։ Էլի՜ տոնախմբություն, էլի՜ պարերգ ու էլի՜ միասնականություն։ Ավելի մեծ ձեռքբերում և նվաճում չի կարող լինել։

27655411_1771507562894252_8520349290108402217_n

Կրթահամալիրում անցկացվող ծիսական արարողություններից ամեն բան է ինձ ուրախացնում, սովորողներիս հետ միասնական պարերգերի կատարումից սկսած, մինչև,  անգամ,  հոգնածությունից ցավացող ոտքերիս քայլերը դեպի տուն, ինչն արդյունքն է լիարժեք նվիրումի ու կայացած օրվա,  բայց այս տոնախմբությունն ինձ համար կայացավ այն ժամանակ, երբ միասնական պարերգերի ժամանակ շարքում պարում էր եղբայր և, որ

41-1

ժամեր անց մեր տանը 10 ամյա Լևոն Երիցյանի  ձայնով հնչում էր.  «Հե՜յ, ջա՜ն, Ղափամա, համով-հոտով Ղափամա, լայ, լայ, լայ, լա-լայ…»:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s