Սիրում եմ ազգային ծեսերին կրթահամալիրում տիրող մթնոլորտն ու միասնականությունը: Մի քանի օր է, ինչ սկսել ենք «Բարեկենդանի», «Տեարնընդառաջի» և «Ղափամայի» ծեսերի նախապատրաստական աշխատանքները: Առաջարկներ, քննարկումներ, անցյալ տարիներին իրականացված ծեսերի դիտարկումներ, նորի կազմակերպման հետաքրքիր գաղափարներ, կարճ ասած ուսումնական նախագծերի նոր ալիք կրթահամալիրում: Ունենք ժողովրդական նվագարաների նորաստեղծ համույթ, որի մեկնարկային քայլերի համար իրական հարթակ է այս ծիսական տոնախմբությունների շարքը: Որոշ ժամանակ առաջ իմ նյութերից մեկում անդրադարձել էի «Սեբաստացիներ ուսուցչական երգչամբում» իմ գործունեության մեկնարկին` անվանելով «Նոր և գունեղ էջ»: Այսօրվա հետաքրքիր պարապունքից հետո հստակ կարող եմասել, որ «Սեբաստիո» ազգային նվագարանների խումբը բացեց հաջորդ էջը:
Լուսանկարը` համույթի կազմում իմ առաջին ելույթից
Բարեկենդանի երգեր
Սիրողական տեսանյութերն այսօրվա փորձից