Հունվարի 23-ին ժամը 11:00 տեղի կունենա Ազգային խաղերը կրթահամալիրում նախագծի շրջանակներում երկրորդ հանդիպումը՝ Ազգային Կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Բագրատ Երիցյանի հետ:
• Օրը ՝ Հունվարի 23
• Վայրը՝ Հայրենագիտության կենտրոն
• Ժամը՝ 11:00
• Տևողությունը ՝ 1 ժամ
• Մասնակիցներ՝ Կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, Վրաստանից ժամանած հյուրեր
- Հանդիպման առաջին մասում` ծանոթություն հյուրին և ազգային խաղերի՝ մասնավորապես կոխ ըմբշամարտին, հարցեր, քննարկումներ
- Հանդիպման ավարտին ազգային խաղի ցուցադրում և միասնական կատարման փորձ
Նախագծի համակարգող` Աննա Երիցյան
Հանդիպման համակարգող` Աննա Երիցյան