Ձմեռ պապի պարգևատրումը ձյունանուշին

Ամենից դժվարն է, երբ պետք է ասել կամ բարձրաձայնել որևէ արժանիք կամ գործ, ինչի համար պետք է լինի գնահատանք։ Իմ պատկերացմամբ` առաջին հերթին դա մի մեծ վերլուծություն է, հաշվետվություն ինքդ` քեզ։  Կրթահամալիրում ամենամեծ պարգևատրումն ինձ համար այն է, երբ նոր պարերգերը, որոնք սովորեցրել եմ, կատարվում են ու սիրվում։  Իսկ երբ վերադաս անձինք են տեսնում աշխատանքը և արժանացնում պարգևատրման – «Պարերգով շռնդալից մուտք կրթահամալիր»`​ դա ավելի ոգևորիչ և պարտավորեցնող է։  Կանգնում ես մի կետի, համարելով զրոյական հարթակ և փորձում էլ ավելին կառուցել, այսինքն ընթացիկ գործունեության  արդյունքը, որպես մյուս հաջողության կամ ձեռքբերման մեկնարկ։ Իմ մանկավարժական գործունեության մեկնարկային փուլի հաջողված համարներից անպայման ուզում եմ նշել  Փափուռի և Լաչինի Մանան պարերգերը և Սեբաստիո պարը։ Առաջին անգամ արդյունավետ աշխատանքի  և  գնահատանքի պարգևատրման  զգացումն ունեցել եմ Թիֆլիսից` Երևան վերադարձի ճանապարհին, երբ պատահական տեսագրություն տեսա:  Նույն ժամանակահատվածում Սարդարապատ ճամփորդության ժամանակ սովորողները կատարում էին Փափուռի պարերգը։
Պարգևատրում էր նաև դեկտեմբերյան տոնական օրերի իմ նոր, ժամանակավոր պաշտոնը` ձյունանուշ լինելը։

FB_IMG_1515655376038

Պարգևատրում էր մաեստրո Հարություն Թոփիկյանի կողմից առաջարկը Էդգար Հովհաննիսյանի «Նանարի նայ»  երգում փորձել որպես մենակատար հանդես գալ։ Իհարկե աշխատանք միանշանակ շատ կա, բայց առաջարկն արդեն  ինձ համար վստահության նշան է և, հստակ, մասնահգիտական մեծ պարգևատրում, այլ է կարողանալ այդ վստահությունը բարձր աստիճանի վրա պահել։

img_8337

Պարգևատրում է գործընկերներիս հետ շփումը  և դեպի  ընկերություն արվող քայլերը։ Սրտացավությունը, հարգանքն ու հոգատարությունը միմյանց նկատմամբ` լավագույն արժեքն են ինձ համար մադկային շփման մեջ։ Այսինքն իմ կրթահամալիրյան կյանքում պարգևատրում ` մարդկային ձեռքբերումների տեսքով։

FB_IMG_1515655406029

Մեր ամեն օրն է պարգրատրում: Այն օրը, որ բացվում է,  առողջ ենք, ունակ աշխատելու, լսելու, սովորելու, սովորեցնելու` պարգև Աստծո կողմից…

Շնորհակալություն իմ պարգև`  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s