Գարուն, թե՞ ձմեռ

Առողջական որոշակի խնդիրներ հաղթահարելուց հետո այսօր նոր աշխատանքային տարվա մեկնարկս տրվեց դեպի Աշտարակ ուսումնական ճամփորդությամբ։  Նյութի վերնագիրը պատահական չէ գրված. 2018-ի առաջին պատումս գրում եմ գարնանային շնչով, որն ինձ հաղորդել է այս հունվարյան լուսավոր օրվա պայծառ ու տաք արևը։20180110_125232

Լուսավորություն ամենուր։ Ոսկեհատ գյուղի Խրմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցի կրթական փոխանակումներից հետո եկանք Աշտարակ քաղաք։ 20180110_104445

Քայլարշավ չեմ ուզում անվանել, քայլքով` փոքրիկ ուխտագնացություն քաղաքի  հինգ եկեղեցիներում։ Առաջին անգամը չէր, բայցևայնպես, կրկին բացակայտումներով լի։20180110_132234

Մարիանե եկեղեցու բացված դուռը և աշխատակցուհու պատմվածքները ուղղակի կլանել էին ներկաներիս։ Մեկը մյուսից հետաքրքիր ավանդապատումներ եկեղեցիների մասին, փաստեր, վարկածներ, քննարկումներ ու վերլուծություններ, պարերգեր, ավետիսներ, աղոթք ու գարուն։ Եղանակը, տրամադրությունն ու տրամադրվածությունը, աշխարհընկալումն ու աշխարհհայացքը մարդն է որոշում։  Գարուն և գարուն…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s