Այսօր հյուսիսային դպրոցում կայացավ ինձ համար շատ սպասված պարի ուսուցուցումը։ Սարգիս Պարսամյանն անցկացրեց սեմինար-պարապմունք Արցախյան տարածաշրջանի` մասնավորապես Արցախյան պարերի մասին։ Ինձ համար, որպես կատարող, շատ հետաքրքիր էր և կարևոր սովորել Արցախի շրջանի պար, քանի, որ երբևէ չէի պարել այդ տարածաշրջանի պարեր։ Կլոր սեղանի շուրջ պարի հավաքագրման, ծագման մասին տեղեկատվության հազորդման և տրված մի շարք հարցերի պատասխանից հետո, արդեն անցանք պարապմունքին և որպես Ամանորյա ծես. Արցախի շրջան նախագծի Արցախի շուրջպարի ուսուցում ենթանախագծի արդյունք ունենք հետևյալը:
Անպայման պետք է նշեմ, որ շուրջպարի պրեմիերան եղել է 2014թ. ամռանը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի հրապարակում և մինչ օրս կատարում են միայն մի քանի ազգագրական պարի խմբեր, սակայն բացի այդ խմբերից պարը առայժմ լայնամասշտաբ տարածում չի գտել: ՀՀ տարածքում այս ենթանախագծով տրվել է շուրջպարի ուսուցանման և տարածման մեկնարկը:
Հունվարի 8-ից 26-ը Ձմեռային ճամբարիի շրջանակներում կիրականացվի շուրջպարի մեկ ուրիշ տարբերակի ուսուցման հաջորդ փուլը, որի անցկացման ժամկետների և ընթացքի մասին նյութերը կտեղադրվեն մասնակից սովորողների և դասավանդողների բլոգում: