«Գեղարվեստը կրթահամալիրում» նախագիծին ընդառաջ՝ Աշտարակում

Դեկտեմբերի 16-ին կայանալիք «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագիծի նախապատրաստական աշխատանքների համար՝ դեկտեմբերի 7-ին կրթահամալիրի տեխնոլոգիայի դասավանդող Անի Հովհաննիսյանի, Մարինե Մխիթարյանի և միջին դպրոցի մեկ տասնյակից ավել սովորողների հետ գնացինք Աշտարակ՝ կրթական փոխանակումների:
Առաջին կանգառը Սուրբ Սարգիս եկեղեցում էր: Հրաշալի ձմեռային տեսարան էր: Աշտարակը սպիտակ ձյունե ծածկի տակ առաձին անգամ էի տեսնում: Կոմիտասի մանկական աղոթքը երգելուց հետո շարունակեցինք մեր քայլարշավը:
24829153_2048631082025789_1075398123_n.jpg

Քայլեցինք դեպի Աշտարակի կախովի կամուրջ: Երեխաները ոգևորությունից թռչկոտում էին, խաղում ձնագնդի:

24989597_2048630392025858_1659002955_n

Մի քանի կիլոմետր անց մեր առջև Քասախի կիրճն էր, bայց արդեն կիսախարկուլ Ծիրանավոր եկեղեցու կիսաքանդ, պատշգամբանման հարթակից: Հոտո գնացինք Սպիտակավոր ու ճիշտ պայմանավորված ժամին հասանք Աշտարակի Հայորդաց տուն: Հասնելուն պես աշխատանքային գործընթացը սկսվեց: Բաժանվեցինք երկու խմբի և սկսեցինք կրթական փոխանակումները:  Ցավոք սրտի տարածքում ընդհանուր հոսանքի անջատում կար ու տեխնոլոգների խումբը փոքր ինչ դժվարությամբ՝ լուցկու օգնությամբ էին տաքացնում կամ հալացնում ամրացնելու համար անհրաժեշտ նյութերը:

Իսկ երգող-պարողների խումբը, բարեբախտաբար, հոսանքի հետ կապված խնդիրներ չունեցավ: Լուսավոր պարի սրահում մեզ միացան փոքրիկ աղջնակների մի հիանալի խումբ և սկսեցինք սովորել «Թամզարա» պարերգը:

24829283_2048629332025964_166175369_n

Ավարտելով կրթական ծրագիրը, շատ բարձր տրամադրությամբ շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Պերճ Պռոշյանի տուն- թանգարան:  Բակում մենք փոքր ուսուցողական կանգառ ունեցանք:  Տուն-թանգարանի գիդ Անի Տոնոյանը մեզ մի քանի րոպեների ընթացքում՝ հակիրճ ներկայացրեց, թե ով է եղել Պռոշյանը, երբ է կառուցվել տունը, երբ դարձել տուն թանգարան:
24891661_2048623175359913_1948203318_n
Այնուհետև Կարմրավոր եկեղեցի գնացինք ու վերադարձանք Երևան:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s