Նոր և գունեղ էջ

Երգն ու պարն իմ կյանքի անբաժան մասն են կազմում: Տարիներ շարունակ ես փորձել եմ աշխատել իմ երաժշտական ունակությունների վրա և ճանապարհներն ինձ տարել են շատ ու շատ  կոլեկտիվներ ու երգչախմբեր՝  «Սպեղանի»,  «Մարինաջ», Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբ, բայց, որ երգչախումբ, այն էլ՝ ուսուցչական, դա ենթադրել անգամ չէի կարող: Եվ մի գեղեցիկ սեպտեմբերյան օր ես հայտնվեցի  կրթահամալիրի համերգասրահում և տեսա մարդկանց, ովքեր շատ վարժ երգում էին մի շարք հոգևոր երգեր: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բազմիցս լսել էի խմբավար Հարություն Թոփիկյանի անունը, ում արդեն գիտեի որպես Երևանի պետական կամերային երգչախմբի ղեկավար: Առաջին հերթին մեծ պատիվ է աշխատելու նման բարձր մակարդակի երաժշտական գործչի հետ: Ես միշտ այն կարծիքն ունեմ, որ ամեն բան հնարավոր է. «չ» տառը սիրելի է միայն ծույլ և անկամք մարդուն, իսկ այստեղ այն մարդկանց մեծ թիմն է, ովքեր «չ»-ն  հաղթահարել են և լինելով  տարբեր մասնագիտությունների տեր մանկավարժներ՝  կենտրոնացել են մեկ վայրում և մեկ գաղափարի շուրջ: Արդեն երեք ամիս է երգչախմբի անդամ եմ, սիրով եմ ներկա լինում փորձերին և համերգներին, և ուզում եմ շնորհակալություն հայտնել երգչախմբին՝ իմ կյանքի գրքում նոր և գունեղ էջ բացելու  համար:
24203550_1773745989315829_82112007_n

Նկարը `  Արմինե Թոփչյանի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s