ԵՐԿՐՈՐԴ ՕՐԸ ՄՈՎՍԵՍ ԳՅՈՒՂՈՒՄ

Օրը սկսվեց ակտիվ և ուրախ նախապատրաստական աշխատանքներով: Ծրագիրը ևս մեկ անգամ աչքի անցկացնելուց հետո՝ ճանապարհ ընկանք դեպի գյուղի դպրոց: Այնտեղ մեզ  արդեն սպասում էին ավագ դպրոցի աշակերտները և ուսուցիչները: Բարձրացանք Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց, որտեղ կարծես հատուկ այս օրվա համար նախատեսված մեծ հարթակ կար: Ժամը 09:00-ին սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքը: Երկու բառով ներկայացրի պարապմունքի նպատակն ու ընթացքն ու անմիջապես սկսեցինք կատարել Կոմիտաս, որից հետո պարերգերի շարք:  Թե ինչ տեսարան էր սովորողների թիկունքում, ուղղակի չեմ կարողանա ներկայացնել, բայց երևի երգերիս  կատարումը լսողը ձայնիցս կպատկերացներ հուզմունքս ու ապրումներս: Հայրենի հողում եմ, շնչու՜մ եմ…
h

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s