Ուրախ ուրբաթ

 Հոկտեմբերի քսանյոթն օրացույցում ուրբաթ օր է: Այսօր օրս անցավ շատ հագեցած: Ցանկացա անպայման կիսվել ու անմահացնել օրվա հետաքրքիր պահերը իմ էջում:  Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո, մինչև 15:05 րոպեն՝  կրթահամալիրի երաժշտության սենյակում պարերգի դասերս էի անցկացնում: Մեկը մյուսին հաջորդելով՝  հետաքրքիր դասաժամեր ունեցա, որոնցից մի քանիսը հասցրեցի ֆիքսել իմ հեռախոսով: 6-1  դասարանի աշակերտուհիներս շատ ուրախ ու զվարթ կատարեցին նախորդ դասին սովորած Իշու դնչիկ կատակերգը:  Մյուս վեցերորդցիների հետ պարերգերը կրկնելուց հետո, սկսցեցինք խոսել փողային նվագարաններից: Մեր ազգային-փողային նվագարանների ձայնագրությունները լսելուց հետո՝ ներկայացրի սովորողներին  նրանց կատարման և կառուցվածքային նրբությունները: Ավելի պատկերավոր լինելու համար ցույց տվեցի՝ փչելով դատարկ շշի վրա: Դա մեծ հետաքրքրություն առաջացրեց իրենց մոտ և սկսեցին իրենց շշերի վրա փորձել ձայն արաբերելը:

Երկար դասամիջոցին էլ ինձ մոտ եկան իմ  աշակերտուհիներից երեքը և սկսեցին կատարել 《 Գութան》  երգը: Սիրում եմ , երբ երեխաներն են նախաձեռնող: Դասաժամերի ավարտից տասը րոպե հետո սկսվեց ամենշաբաթյա, սպասված տոնախմբությունը: Մարմարյա սրահում տեսա Կոռնիձորից եկած տասնհինգ հոգանոցխմբին, ինչը ևս ինձ ուրախանալու առիթ տվեց:

20

Հոտո իմ աշխատանքային օրն իր շարունակությունն ունեցավ Առնո Բաբաջանյան համերգասրահում: Ակունք համույթի հերթական երգ ու պարի փորձին էի մասնակցում. սովորում ենք Բութանիայի շրջանի երգաշար: Ու այս ամբողջ ընթացքում  կյանքից ու Աստծուց շնորհակալություն էի հայտնում, գեղեցիկ օրվա համար, որ մեկ օրում այսքան ուրախ պահեր  կարող են լինել: Սրտի տրոփյունով սպասում էի 21:00-ին: Արտո Թունջբոյաջյանի և Armenian navy band-ի ելույթն էր և ամենակարևորը կար հատուկ հյուր ՝  աշխարհահռչակ  բասկիթառահար Մարկուս Միլլերը:

18

Էլի տատե՜րք, էլի ապրու՜մ էի… ՄԻշտ լսել ու հիացել եմ ու հիմա իմ աչքով  էի տեսնում: Այսպիսով անչա՜փ ուրախ ուրբաթ իմ կյանքում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s