ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԹԻՖԼԻՍ. ԵՐԿՐՈՐԴ ՕՐ

Երկրորդ օր. Մցխեթայի բացահայտում:
WhatsApp Image 2017-10-18 at 20.28.29 (4).jpeg

Կրկին շատ հետաքրքիր ու հագեցած գրաֆիկով անցավ մեր օրը: Թիֆլիսից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Մցխեթա քաղաք գնացինք հնագիտական աշխատանքներ կատարելու: Ես տարերքի մեջ էի: Շատ փոքր տարիքից ինձ հետաքրքրել են հնագիտական աշխատանքները՝ մասնավորապես պեղումները և այսօր ինձ հնարավորություն տրվեց մասնակցելու այդ գործընթացին: Առաջին հայացքից գնացինք ինչ-որ բլուրի մոտ, բայց մոտենալով՝ տեսանք ինչ կարևոր մշակութային շերտ էր բացված այնտեղ հնագիտական աշխատանքների շնորհիվ:  Ներքևի հավածում բնակելի տներ են, իսկ վերևի շերտում բացված են հարյուրամյակներ հետո կառուցված գերեզմանաքարեր:

IMG_4201.JPG

Մեզ ուղեկցող հնագետը շատ մեծ տեղեկատվության պաշար էր տալիս, բացատրում ու մանրամասն պատասխանում էր մեր տված հարցերին: Բլրի ներքևի հատվածում պեղումները բացահայտել էին գյուղական տներ ու գերեզմանաքարեր, իսկ ավելի ուշ գնացինք ավելի բարձրադիր գոտի, որպեսզի տեսնենք արդեն թագավորական շինությունները:

IMG_4204.JPG

Եկավ ինձ համար ամենասպասված պահը: Մասնագիտական-աշխատանքային գործիքներով պեղումներ պետք է անեինք մենք: Ոգևորությունս անսահման էր: Մասնակցել էի պեղումների, բայց միայն դիտորդի կարգավիճակում, իսկ հիմա իմ ձեռքով պետք է  կատարեի աշխատանքը:

WhatsApp Image 2017-10-18 at 20.29.08 (2)

Աշխատանքները սկսված էին և արդյունքն ինձ համար՝ ցնցող: Մարդու ոսկորներ և այլ բրոնզից ու կավից պատրաստված իրեր:

WhatsApp Image 2017-10-18 at 20.29.08 (1).jpeg

Միայն կուզեի հայրիկս կողքիս լիներ, կամ հեռախոսազանգով գոնե կարողանայի այդ պահի՝ իմ  տպավորություններով կիսվել: Ինչևէ, հնագիտական աշխատանքների ավարտին մեզ փոքրիկ գրքույկներ տվեցին, որտեղ գրանցեցինք և նկարեցինք գտածո իրերը:

WhatsApp Image 2017-10-18 at 21.25.25 (1).jpeg

Մեր ճանապարհորդության երկրորդ՝  «Պատանի հնագետ» հայ-վրացական  համատեղ նախագիծը ամփոփվեց Մցխեթա քաղաքի հոգևոր կենտրոն  այցով և քաղաքի փողոցներում զբոսանքով: Հիացմու՜նք, ոգևորությու՜ն և տարե՜րք…

This slideshow requires JavaScript.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s