ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԹԻՖԼԻՍ. ՕՐ ԱՌԱՋԻՆ

Առավոտյան յոթն անց կես. հայացք պատուհանից դուրս և օրվա լավ տրամադրությունը պատրաստ էր: Ձյունաճերմակ Արարատը ու կրթահամալիրախառը պարզ երկինքը բարի օր էին ինձ մաղթում:

IMG_4191
Ըստ ծրագրի՝ ժամը իննին շարժվեցինք դեպի Թիֆլիս: Ճանապարհը ինձ  շատ կարճ թվաց: Երգով և ուրախ տրամադրությամբ գալիս էինք Թիֆլիս: Հասանք նախատեսված ժամին և ջերմ ընդունելությունից և  համեղ, վրացական ուտեստների հյուրասիրությունից հետո դուրս եկանք երեկոյան Թիֆլիսով զբոսնելու:

viber image

Եղանակն այստեղ մի քիչ սառն է, բայց մեր տրամադրության վրա բացարձակ չի ազդում: Հասցրեցինք ճոպանուղի նստել: Շատ շքեղ տեսարան էր բացվում վերևում: Անցանք Քուռ գետի վրայով, վերևում տեսանք Թամար թագուհու արձանը և բարձունքից հիացանք գիշերային Թիֆլիսով: Զգացողություններս անբացատրելի. Թիֆլիսը միտեսակ նմանեցրի Հունգարիայի Շոպրոն քաղաքին ու նոր աչքով տեսա այն:  Ինձ համար Թիֆլիսի նոր շինություների ոճը՝ եվրոպական, իսկ փայտե պատշգամբները տիպիկ վրացական  ու հին շենքերը՝ սովետական ժամանակաշրջանի մշակութային խառնուրդ կարծես լինեն: Հետաքրքիր է, որ ամեն անգամ նոր բան կարելի է բացաայտել ամեն տեղ:

հ
Իսկ հիմա հյուրանոցի  մեր սենյակում ես, ընկեր Զառան, Արփին և Անուշիկը՝  վրացական թթու լավաշ ուտելով վերլուծում ենք մեր ճամփորդության առաջին օրը: Ես էլ զրույցին զուգահեռ փորձում եմ հակիրճ ներկայացնել մեր օրն իմ բլոգում:  Այն շատ հագեցած ու  լավ անցավ, կկիսվեմ իմ տպավորություններով նաև վաղը: