Կոռնիձորի բացահայտումը

Հոկտեմբերի 13-ին եռօրյա գեղեցիկ ճանապարհորդություն կատարեցինք Սյունիքի մարզ: Հիացմունքս ու տպավորություններս չեմ կաչողանա թաքցնել: Իսկական աշուն էր. անտառները դեղին, կանաչ, կարմիր: Գնալու ճանապարհին, մինչև Գորիս հասնելը մառախուղ էր, անձրևոտ եղանակ: Առաջին կանգառը Խնձորեսկի կամուրջի մոտ էր: Առաջին անգամ էի անցնում գետնից 64 մետր բարձրության վրա գտնվող կամուրջի վրայով: Նկարներով գիտեի, բայց տեսնելը լրիվ ուրիշ է: Անցնելով կամուրջը տեսանք մի քանի տասնյակ քարանձավներ և շատ հետաքրքիր պատմություն ունեցող աղբյուրին մոտեցանք: Կրթահամալիրի պատմության դասավանդող Վարդան Կարապետյանը բոլոր ներկաներին պատմում էր հետաքրքիր փաստեր քարանձավների, եկեղեցու, կամուրջի և աղբյուրի մասին: Պատմությունները մեկը մյուսից հետաքրքիր էին, բայց մութն արդեն ընկնում էր և մենք շարունակեցինք մեր ճանապարհը: Գիշերեցինք Կոռնիձոր գյուղում՝ Վարդան Կարապետյանի հայրական տանը: Երկրորդ իրը սկսվեց մեր այցով Կոռնիձորի դպրոց: Բակում մեզ դիմավորեցին աշակերտների մի մեծ խումբ, ծանոթացանք ու այդ ծանոթությունն ամրապնդեցինք  միասնական ու գեղեցիկ պարերգի կատարումով: Այնուհետև մտանք դպրոց և սկսվեց ամենապայծառ պահը: Երեխաները թիմերի բաժանվեցին ու մեկնարկեց  կոռնիձորասեբաստացիական պարանքաշոցին, որին մասնակցեցի նաև ես: Հիշել էի դպրոցական տարիներս… Դպրոցի մարզադահլիճում մի քանի թիմային խաղերից հետո, սովորողները տեղափոխվեցին բակ՝ ֆուտբոլ խաղալու, որից հետո ձրավորելով արշավականների գեղեցիկ թիմ ուղղություն վերցրինք դեպի Կոռնիձորի կիրճ: Գյուղից դուրս գակուց հետո՝ մոտ քառասուն րոպեից հասանք ///Սռի եղծի///

լ

կ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s