ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ – ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ (ԲԼՈՒԼ, ՇՎԻ, ԶՈՒՌՆԱ, ԴՈՒԴՈՒԿ) ԴԱՍԱՐԱՆՈՒՄ
Հայկական ժողովրդական-փողային նվագարանները պատրաստվում են փայտից, եղեգից կենդանիների կաշվից ու եղջյուրներից:
Ժողովրդական նվագարանների շարքին է պատկանում բլուլը կամ սրինգը: Այն պատրաստվում է ծիրանենու փայտից կամ եղեգից: Սկզբնական շրջանում սրինգ նվագել են հովիվները՝ սարերում ոչխարի հոտը արածեցնելու ժամանակ:
Հովվի կանչ
Շվին նույնպես հովվական երաժշտական գործիք է: Սրինգին համեմատած ձայնային ելևէջներով ավելի պայծառ ու հնչեղ: Շվին հովիվներին նաև օգնել է , երբ գայլեր են հարձակվել անասունի հոտի վրա: Նրանք շվիի հնչյունների բարձր շվվոցի օգնությամբ կենդանիներին տագնապի նշան են տվել՝ սպասվող վտանգի համար:
Զուռնան, կարելի է ասել, հայկական փողային-ժողովրդական նվագարաններից ամենից զիլ ձայն արձակող գործիքն է: Այն պատրաստվում է փայտից և ունի եղեգից պատրաստված փոքրիկ, ձայն արձակող հատուկ հարմարանք (պիպիչ), որը դրվում է գործիքի վերին հատվածում՝ երկաթյա ամուր կցիչի հետ (միլ): Զուռնա հիմնականում նվագում են հարսանեկան տոնախմբությունների, լարախաղացների ելույթների և այլ ռազմահայրենասիրական և տոնական-ծիսական արարողությունների ժամանակ:
Հայկական փողային-ժողովրդական նվագարանների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի դուդուկը: Այն արձակում է շատ մեղմ և երգեցիկ ձայն: Նրա ելևէջները համաշխարհային ճանաչում է տալիս հայ ժողովրդին ու նրա մշակութային այս ճյուղին:
Ցանկացողները կարող են զանգել ՝ 098919920 / 094609809
կամ գրել` j.sveta@mskh.am / a.yeritsyan@mskh.am
[…] Նյութը՝ Աննա Երիցյանի բլոգում […]
LikeLike
[…] Նյութը՝ Աննա Երիցյանի բլոգում […]
LikeLike