Սրինգն ունի նաև փող անունը: Բոլոր փողային գործիքներից, սրինգը ամենաբնականն է, որովհետև միայն կլոր ու երկար խողովակ է, առանց ձայնոցի: Այսինքն, բերանի մոտ չունի հատուկ սարք, որ ձայն հանի (կլարնետ, սաքսոֆոն): Պատկերացրեք փչում եք մի դատարկ խողովակից ներս և նվագում: Այդ պատճառով էլ սրինգը հնչեցնելը շատ դժվար է և առավել դժվար նրանցից բազմազան երանգ ունեցող ձայներ ստանալը:
Լավագույն սրինգը Հայսատանում պատրաստում են ծիրանի փայտից և հնուց ի վեր կոչում են ՝ ծիրանի փող կամ ծիրանափող: