«Արա» լեռ. շատ փոքր տարիքից գիտեմ պատմությունը և՛ Արա Գեղեցիկի, և՛ լեռան: Կոտայքի կամ Արագածոտնի մարզի ճանապարհներով անցնելիս միշտ տեսել և միանգամից ճանաչել եմ, որ սա «Արա» լեռն է, բայց այսօր ես հասկացա, որ ինչքան էլ գիտեմ, միևնույն է միայն տեսողական ճանաչողությունը բավարար չէ` այն, իրոք, քեզ համար բացահայտված համարելու համար:
2577 մետր բարձրություն, հազարավոր քայլեր ու բացահայտումներ: Եղանակը շատ լավ էր,բնությունը՝ զարմանահրաշ: Ծառերի տերևներն արդեն գունավորվել էին ու աշունն արդեն իրեն զգացնել էր տալիս: Ինչքա՜ն եմ սիրում աշունը: Մասուր, վայրի խաղող, վայրի հաղարջ, վայրի սալոր, անթառամ ու էլի շատ ծաղիկներ, անթիվ մորեխներ. ամեն քայլափոխին բացահայտում:
«Արա» լեռան բարձունքը հաղթահարված է, բայց և այնպես, ոչ թե բարձունքի նվաճում, այլ նոր և լրիվ այլ «Արա» լեռ ինձ համար: Առավոտյան ժամը վեցն անց կեսին ջերմաչափը ինձ այդքան էլ լավ օրվա չէր նախապատրաստում, բայց քայլերս ուղղված էին դեպի նոր բացահայտում՝ Հայաստանս նոր աչքով:
[…] Նյութը՝Աննա Երիցյանի […]
LikeLike
[…] Այդքան ծանոթ, բայց անծանոթ,տես ՝ Երաժշտության դասավանդոդ Աննա Երիցյանի բլոգում: […]
LikeLike