Արդեն երկրորդ օրն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել է «Մուտք» ճամբարը,որին մանսակցում են քառօրյա վերապատրաստում անցած դիմորդները: Ճամբարի կարևորագույն նպատակն է ծանոթացնել կրթահամալիրում ուսումնական գործի կազմակերպման հմտություններին և առանձնահատկություններին: Ամեն օրն ընթացք է ստանում ազգային պարերգերով, այնուհետև մասնակիցները զբաղվում են շրջակա միջավայրի խնամքով և պարտիզապուրակային ամենօրյա գործունեությամբ:
Մեր թիմին առաջնորդում է կրթահամալիրի մանկավարժ Հասմիկ Ուզունյանը: Աշխատանքներ ենք կատարում Միջին դպրոցում: Առաջին օրը խմբի աղջիկներիղ մի քանիսը պատասխանատուի հետ բարձրացան տանիք,որպեսզի իջեցնեն պարաններ, ես և մյուս աջիկներն էլ ներքևում վայրի խաղողների նոր տնկիները սկսեցինք կապել և հողից բարձրացնել վերև:
Այսօր ջրի մեծ տարաներով մասնաշենքից ջուր էինք բերում և ջրում այգու ծառեն ու նորատունկ, սև հաղարջի թփերը: Ծրագրի շրջանակում ունեցանք կոնֆերանս հեղինակային կրթական ծրագրի վերաբերյալ: Կրթահամալիրի մասին տեղեկատվություն և հեղինակային կրթական ծրագրի մասին տեղեկատվություն մեզ հաղորդեց Աշոտ Տիգրանյանը: Օրվա ավարտին Բագլադեշում ճամբարականների խումբը բաժանում է կրթահամալիրի ըդունելության մանրամասներ պարունակող բուկլետներ:
[…] «ՄՈՒՏՔ» ՃԱՄԲԱՐ […]
LikeLike