Ազգային երգ ու պարի դասընթացը միջին և ավագ դպրոցի աշակերտների հետ կազմակերպելու համար առաջին հերթին պետք է ճշտում կատարել ,թե ի՞նչ գիտեն ազգային երգ ու պարի մասին, այնուհետև պետք է ներկայացնել տվյալ ուսումնական տարվա ընթացքում նախատեսված՝ դասավանդվող առարկայի մասին տեղեկատվության մանրամասներ: Ներկայացնել և առաջարկել պարերգեր, միասին կատարել ընտրություն առաջարկվող տարբերակներից և արդեն բուն ընթացքին:
Հաջորդ քայլով արդեն պետք է տրամադրել տեղեկատվություն կոնկրետ երգի, պարի և տվյալ ժամանակաշրջանի մասին: Այնուհետև սովորել երգը, պարի շարժումները,որից հետո միասին մի քանի անգամ կատարելով փորձել տիրապետել պարերգին: Դասի ավարտին խոսել դասավանդման ընթացքի մատչելիության, տպավորության և, եթե կան՝ լսել առաջարկներ հաջորդ դասերի պարերգերի ուսուցման ընտրության, դասի վարման, ինֆորմացիայի տրամադրման այլ տարբերակների մասին:
[…] ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ […]
LikeLike