ՀՈՅ ՆԱՐ
Կայնել ես վարդի հովին
Հոյ նար, նար, նար, հոյ նար, նար, հոյ նար, Նարե
Շող կտաս արեգակին
Հոյ նար, նար, հոյ Նարե:
Քո շող երեսին մեռնեմ
Հոյ նար, նար, նար, հոյ նար, նար, հոյ նար, Նարե
Աչքերիդ կապույտ ծովին
Հոյ նար, նար, հոյ Նարե,
Հոյ նար, նար, հոյ Նարե:
ԵՐԿԻՆՔՆ ԱՄՊԵ
Երկինքն ամպե, հովն անուշ,
Յար խորոտիկ, պագն անուշ: 2x
Գացի, գացի հեռացա
Երկինքն ամպե, հովն անուշ,
Բարձր սարին մոտեցա
Յար խորոտիկ, պագն անուշ:
Երկինքն ամպե, հովն անուշ,
Յար խորոտիկ, պագն անուշ: 2x
ԹԱՄԶԱՐԱ
Թամզարա հայ թամզարա,
Թամզարա հայ թամզարա,
Թամզարա հայ թամզարա,
Համ լե-լե, համզարա:
Տղա դու լուսնակ երես,
Թամզարա հայ թամզարա
Ինչ կեղնի ընձի սիրես
Համ լե-լե, համզարա:
Լե, լե, լե, լե թամզարա
Թամզարա հայ թամզարա,
Լե, լե, լե, լե թամզարա
Թամզարա հայ թամզարա:
Կաքավ թռավ մեր արտեն
Թամզարա հայ թամզարա,
Կտրավ մեր խաղի զայդեն
Համ լե-լե, համզարա:
Լե, լե, լե, լե թամզարա
Թամզարա հայ թամզարա,
Լե, լե, լե, լե թամզարա
Թամզարա հայ թամզարա:
[…] ՀՈՅ ՆԱՐ, ԵՐԿԻՆՔՆ ԱՄՊԵ,ԹԱՄԶԱՐԱ […]
LikeLike