Օրվա մեկնարկն ազգային երգ ու պարով

Այսօր  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում վերապատրաստվողների թիմի համար երկրորդ օրն է. այն սկսվեց ազգային երգ ու պարով: Ինձ համար օրվա մեկնարկը մի փոքր տարբերվում էր բոլոր մասնակիցներից, որովհետև ազգային երգ ու պարի մասին տեղեկատվություն ներկաներին  հաղորդեցի ես: Պատմեցի որոշ  մանրամաներ  նաև ծիսական արարողությունների, նրանց առաձնահատկությունների, երգ ու պարերի մասին, այնուհետև գնացիք մարմարե սրահ սովորելու պարեր:
Սկսեցինք սովորել պարել գովնդ՝ «Մըր տան հիդև»  ազգային երգը միաժամանակ երգելով: Հիացմունքով պետք է ասեմ, որ այս և բոլոր հաջորդ պարերը վերապատրաստվողները յուրացրեցին շատ արագ:

20882078_1619714981411997_1883561475987022333_n
Պետք է անպայման նշեմ նաև , որ ամբողջ ընթացքում մեզ հետ էր կրթահամալիրի երգ ու պարի տաղանդաշատ և անսահման ջերմեռանդ, երկար տարիների մանկավարժական փորձ ունեցող  ուսուցչուհի Մարինե Մկրտչյանը: Նա սովորեցնում էր ազգային պարի կատարման կարևորագույն նրբությունները և հետևում թիմի քրտնաջան աշխատանքին:
Երկրորդ պարը վերվերին էր, իսկ վերջում սովորեցինք պարել թամզարա պարերգը՝ դանդաղ, թռիչքով և ծափերով: Պարը սովորելու ավարտին մեզ միացան կրթահամալիրի կրտսեր ներկայացուցիչները,ովքեր արդեն գիտեին այս պարերգը: Երկու գեղեցիկ շրջանով կատարեցինք այն :

20799997_1619724334744395_6106163599564026761_n
Պարը, մի փոքր կատարողական և ռիթմիկ  առումով բարդ էր, քան նախորդ երկու պարերը,  բայց ևս մեկ անգամ պետք է ասեմ, որ մասնակիցները մեծ եռանդով աշխատեցին կարճ ժամանակամիջոցում յուրացնել այդ երեք ազգային պարերգերը:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s