Ազգային կամ ազգագրական երգն ու պարը դա այն երգն ու պարն է,որը կատարվում է տվյալ ազգի տարածքում ապրող ժողովրդի կողմից՝ հիմնված էթնիկ ծեսերի և սովորույթների վրա: Ազգային պարը ոչ պրոֆեսիոնալ պար է,որը կատարվում է ազգային երգի կամ երաժշտության ուղեկցությամբ: Ազգային երգերում գովերգվում է տվյալ երկիրը, հողը,աշխատանքը, նկարագրվում տոներ, պատմվում պատերազմների մասին, հերոսների՝ նրանց կատարած սխրանքների մասին, սեր, կարոտ և այլն:
Մնչև մեր օրերը պահպանվել են մի շարք հայ հեթանոսական ծեսերին վերաբերող երգեր և պարեր, քրիստոնեական եկեղեցական ծեսերի՝ սուրբ ծննդյան տոնի, հարսանեկան, համբարձման տոնի, խաղողի օրհնության տոնի ծեսեր: Պահպանվել են հայկական տարբեր գավառների պարեր: Հիմա ազգագրական խմբերի կողմից հիմնականում կատարվում են Սասունի, Մուշի, Վանի, Տարոնի, Տիգրանաերտի տարածաշրջանի՝ սերնդեսերունդ փոխանցված ազգային, ռազմահայրենասիրական երգեր և պարեր:
Զարգացած տեխնոլոգիաների և հարուստ ինֆորմացիայի դարաշրջանում մենք կարողանում ենք հաճախ ունկնդիրը լինել տարբեր ազգերի էթնիկ երգերին և տեսնել տեսագրություններ նրանց պարերի մասին: Ազգային արմատներից չհեռանալու համար մենք ունենք պարտականություն՝ դարերի խորքից մեզ հասած մեր երգն ու պարը ճիշտ մատուցել ու փոխանցել մեր հաջորդ սերունդներին և ըստ պատշաճի այն ներկայացնել համաշխարհային հանդիսատեսի դատին:
Շատ գովելի է այն փաստը, որ արդեն մի քանի տարի է հանրակրթական դպրոցներում մեկնարկել է ազգային երգ ու պարի ուսուցումը և տարեցտարի ավելանում է այն ուսումնական հաստատությունների թիվը, որտեղ կրթվում է ազգայինը մշակույթի այդ թևը ճանաչող սերունդ:
Իմ կարծիքով ազգային երգն ու պարը սիրելու և իր մեջ կրելու համար պետք է նախ ճանաչել, սիրել և անդաթար ուսումնասիրել ազգայինը, հասկանալ երգերի և պարերի բովանդակությունն ու ասելիքը:Բարեբախտաբար մենք ունենք ազգին նվիրյալ բազմաթիվ գործիչներ, որոնց գիտական աշխատանքների շնորհիվ դեռ հավաքագրվում և վերծանվում են ազգային բազմաթիվ երգեր և պարեր ու փոխանցում մեր հետնորդներին: